ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կանանց ճակատագիրը տնօրինելու ուսանելի փորձ

Կանանց ճակատագիրը տնօրինելու ուսանելի փորձ
22.01.2013 | 11:41

Զարգացման և գյուղատնտեսական վարկերի եգիպտական բանկը վարկեր է տրամադրում այն ագարակատերերին, ովքեր պատրաստ են երկրորդ կամ երրորդ անգամ ամուսնանալ ամուսնության տարիքն անցած ու չամուսնացած կանանց հետ: Գումարը կարող է ծախսվել ամուսնական ծախսերի վրա, կամ` ամուսինների հայեցողությամբ: Զարգացման և գյուղատնտեսական վարկերի եգիպտական բանկի կառավարիչ Մոհսեն Բաթրանը նշել է, որ Եգիպտոսում չամուսնացած 9 միլիոն կին կա, ում ճակատագիրը չի կարող անտարբեր թողնել եգիպտացի տղամարդկանց:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ